Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում նվազագույնը մեկ վրացի է վիրավորվել։ Վիրավորվածի ընտանիքը լրագրողներին հայտնել է, որ ընտանիքի հայրը՝ Սիմոն Շամանաուրին, ներկայումս գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ բժշկական օգնություն է ստանում։

Այս մասին Շամանաուրի ընտանիքին տեղյակ է պահել ЭСКО ընկերությունը, որտեղ նա աշխատել է վերջին մի քանի տարիներին։ Միեւնույն ժամանակ, վիրավորվածի ընտանիքն ասել է, որ Սիմոնի հետ ЭСКО կազմակերպությունում աշխատում էին նաեւ մի քանի այլ վրացիներ, թե ի՞նչ վիճակում են նրանք, հայտնի չէ։

Վրաստանի արտգործնախարարությունը ներկայումս պարզում է, թե Հայիթիում այլ վրացիներ եղե՞լ են, թե ոչ։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայիթիում տեղի է ունեցել Կարիբյան տարածաշրջանի ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը: 7 մագնիտուդի ուժգնությամբ առաջին ցնցմանը հետեւել են եւս երկու ցնցումներ՝ 5,9 եւ 5,5 մագնիտուդով: Կարմիր խաչի տվյալներով, զոհվածների թիվը հասնում է 50 հազարի, սակայն սա միայն նախնական տեղեկություններ են։ Երկրի իշխանությունների խոսքով, զոհվածների թիվը կարող է հասնել 500 հազարի։ Ընդ որում այսօր՝ հունվարի 16-ին եւս մեկ երկրաշարժ է գրանցվել Հայիթիում՝ 4,6 բալ ուգնությամբ։ Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 60 կմ հարավ։