Վերջին տարիներին Ադրբեջանում աճել են հանցավոր խմբավորումների կողմից իրականացվող թմրանյութի մաքսանենգության դեպքերը։ 2009-ին այդ երկրում կասեցվել է ավելի քան տասներեք հանցավոր խմբավորումների գործունեությունը։
Անցած տարի հայտնի է դարձել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 65 դեպքերի մասին, ինչի հետեւանքով 319 կգ թմրամիջոց է առգրավվել։ Պատասխանատվության է ենթարկվել 81 մարդ՝ 66 տղամարդ եւ 15 կին։ Նրանցից 39-ը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Օպերատիվ տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ մաքսանենգների հիմնական երթուղին եղել են Իրան-Ադրբեջան-Ռուսաստանը եւ Իրան-Ադրբեջան-Չինաստանը։




























