13 վրացի ծովայիններ, ովքեր մեղադրում էին Ֆիլիպիններ ապօրինի զենք տեղափոխելու մեջ, հաջորդ շաբաթ ազատ կարձակվեն։ Դա եղել է շնորհիվ նրա, որ բանակցություններին միջամտել է նաեւ Վրաստանի արտգործնախարարությունը։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ, Վրաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ ծովայիները ազատ կարձակվեն։

Ձերբակալվածներն արդեն հեռախոսազրույցներ են ունեցել իրենց հարազատների հետ, նրանք եւս հաստատել են այս տեղեկատվությունը։ Ծովայիններն արդեն վեց ամիս է, ինչ ձերբակալված են։ Նրանք հավաստիացնում են, որ տեղյակ չեն եղել, թե նավում զենք է եղել։

Մաքսանենգության պատասխանատվությունն իր վրա է վերցրել նավի հրամանատար, ամերիկացի Լորենս Բենսը։