Թուրքական Սվազ քաղաքում իրանցի զբոսաշրջիկների ավտոբուս է ջախջախվել. այն բախվել է բեռնատար մեքենայի հետ։ Վթարի արդյունքում երկու մարդ զոհվել, եւս 14-ը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Press TV-ն։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Ավտոբուսի վարորդի կյանքը փրկել չի հաջողվել։