Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
Նշենք, որ այսօր Ռոբերտ Բրադկեն արդեն հասցրել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վաղը նա մեկնելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք, որտեղ հանդիպում է ունենալու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:




























