Շոտլանդական հնագույն բարբառը գերեզման իջավ իր վերջին կրողի հետ: Ձկնորս Բոբի Հոգը վերջինն է այն մարդկանցից, ով խոսում էր Կրոմարտիի ձկնորսների բարբառով: Այն մեծապես տարբերվում էր հարեւան շրջաններում կիրառվող այսպես կոչված լեռնային բարբառից եւ հելսկյան լեզվից:
Այս բարբառով նա խոսում էր իր եղբոր հետ, ով մահացել է անցյալ տարի, գրում է «Գազետա.ru»-ն: Լեզվաբանները նշում են, որ սա նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հին շոտլանդական բարբառը անհետանում է իր կրողի մահվան պատճառով:




























