ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տրանսպորտային սակագների վերանայման հարց ներկայում չի քննարկվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հարցին, թե արդյո՞ք տրանսպորտային կազմակերպությունների կողմից առաջարկ չեն ստացել սակագների վերանայման մասին, Գ. Բեգլարյանն ասաց, որ «իրենց մոտ սակագները նման կարգով չեն փոխվում», այլ քննարկումներ են կազմակերպում, եւ ներկայում միայն ահազանգեր ունեն:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























