Երեկ՝ հունվարի 17-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում:

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.05-ին:

4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գառնի գյուղի մոտ: Երեւանում եւ Աբովյանում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Զոհեր եւ ավերածություններ չկան: