Երեք մարդ զոհվել են, եւս երեքը ծանր վնասվածքներ ստացել Լուգանսկի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ինչպես հաղորդում է տեղական «Վոստոչնի վարիանտ» կայքը, թիվ 7 հիվանդանոցում պայթյունը որոտացել է երկուշաբթի առավոտյան: Դեպքի վայր է ժամանելու երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Կառավարության տվյալներով, միջադեպի պատճառը անվտանգության կանոնների խախտումն է: ԱԻՆ տվյալներով, պայթյունի ժամանակ շենքում կարող էին լինել 320 հոգի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունն արտակարգ հանձնաժողով է ստեղծել, որն ուսումնասիրելու է միջադեպի հանգամանքներն ու կազմակերպելու է մարդկանց տրամադրվող օգնությունը:




























