«Ժամանակ» թերթը գրում է, որ մինչ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը աղաղակող բացահայտումներ է անում, թե ինչպես է պետպատվերի շրջանակում գնվում եւ բաշխվում դեղորայքը, թերթի խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում են, որ պոլիկլինիկաներում շուրջ երկու ամիս չի տրվում «Դիաբետոն» դեղամիջոցը, որն անվճար ստանում են շաքարախտով հիվանդները։