Հայաստանի վարչական դատարանը հունվարի 18-ին կայացած նիստում բավարարել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի հայցը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն իր հայցում բողոքարկել էր թիվ 10 ԸԸՀ-ի անգործությունը՝ նշելով, որ ԸԸՀ-ն հունվարի 14-ին ամփոփել է ընտրությունների արդյունքները, այն դեպքում երբ մինչեւ հունվարի 15-ը դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետ կար: Թիվ 10 ԸԸՀ-ն, ընտրությունների արդյունքների ամփոփումից բացի հրաժարվել էր ընդունել Փաշինյանի լիազոր-ներկայացուցիչների բողոքները:

Վարչական դատարանը պարտավորեցրել է ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանին՝ ընդունել հայցվոր կողմի դիմումը։

Ի դեպ, դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել՝ նշելով, որ հայցն ընդունում է ամբողջությամբ եւ չի առարկում: