Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հունվարի 18-ի վաղ առավոտյան Ալ Ղաիդայի հետ կապեր ունեցող անձանց դեմ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է մոտ 20 կասկածյալ։

Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ՝ այն տներում, որտեղ ձերբակալվել են կասկածյալները, գտնվել են Ալ Ղաիդայի հետ կապ ունեցող տեսաերիզներ եւ փաստաթղթեր։