Ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհն արդեն ընտրվել է՝ գերակա է ճանաչվել տարածքային ամբողջականության սկզբունքը, այդ բանաձեւը կարող է վճռորոշ լինել հակամարտության լուծման համար: Այդ մասին հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները պետք է վերադարձվեն այնտեղ, պետք է անվտանգության միջոցառումներ կիրառվեն եւ ապագայում Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը պետք է ապրի ինքնավարության բարձր կարգավիճակով ադրբեջանական պետության կազմում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ դրանում է ամփոփված նաեւ երկրի պաշտոնական տեսակետը:

Նրա խոսքով, վերականգնվելու է միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է Trend News-ը: