Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Անատոլի Բիշովեցը հայտարարել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության թարմացման անհրաժեշտության մասին։ Հայտնի մասնագետի կարծիքով, ավանդաբար Մոսկվայում անցկացվող մրցաշարն արժե անցկացնել Հայաստանում կամ Ադրբեջանում,- հայտնում է REGNUM գործակալությունը։
«Մրցանակային ֆոնդը պետք է ավելի մեծ լինի, անհրաժեշտ է նաեւ մրցաշարն անցկացնել այլ քաղաքներում՝ Երեւանում կամ Բաքվում»։
Նշենք, որ տարեցտարի մրցաշարը կորցնում է իր հետաքրքրությունը, քանի որ թիմերը, որպես կանոն, ուղարկում են իրենց երկրորդ կազմերը։




























