Այսօր` հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում էր պահանջել: Փաշինյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Պաշտպանական կողմը գտնում է, որ Ն. Փաշինյանի մեղքն ապացուցող որեւէ հիմք չկա եւ նա պետք է ազատ արձակվի: Իսկ ինքը` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ի դատական նիստում հայտարարել էր. «Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ ՀՀ-ում այս քաղաքական գործով որեւէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել։ Բայց ես, միեւնույն է, արդարացման դատավճիռ ակնկալում եմ, եւ այդ դատավճիռը ակնկալում եմ ոչ թե դատարանից, այլ այդ դատավճիռը ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ու ժողովրդից»:
Նրա պաշտպանները նշում են, որ միակ արդար վճիռը դա արդարացման վճիռը կարող է լինել, սակայն հույս չունեն, թե ներկա պայմաններում նման բան հնարավոր է Հայաստանում: Պաշտպանները նշում են, որ եթե իրենց պաշտպանյլի դատավճիռը լինի մեղադրանական այն բողոքարկվելու է եւ բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո այն ուղարկվելու է Եվրոպական դատարան:




























