Նիգերիայում արյունալի բախում է տեղի ունեցել քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ. առնվազն 27 մարդ զոհվել, 300-ից ավելին վիրավորվել են:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ` մահմեդական երկու պատանիներ փորձել են այրել Ջոս քաղաքի քրիստոնեական եկեղեցին այն պահին, երբ եկեղեցում մի քանի տասնյակ հավատացյալներ կային: Դրան հաջորդել են զանգվածային բախումները: Այս պահին 35 մարդ ձերբակալվել է: Հաղորդում է «Ազատություն»-ը: