Իրանում սպանվել է երկրի հյուսիսում գտնվող Խոյ քաղաքի դատախազ Վալի Զադե Գոլիզադեն: Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության` հունվարի 18-ին, ժամը մոտավորապես 20-ին անմիջապես իր տան դիմաց անհայտ անձինք հրազենից կրակ են բացել նրա ուղղությամբ: Նա ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Խոյ քաղաքի ոստիկանապետ Խոսրով Գյուլմուհամեդիի խոսքով, դատախազի վրա կրակ են բացել ընթացող «Պեժո» մակնիշի մեքենայից: Նա այս սպանությունն ահաբեկչություն է որակել եւ տեղեկացրել, որ ներկայումս հանցագործները որոնվում են: Նշենք, որ սա վերջին շրջանում այս երկրում տեղի ունեցած հերթական աղմկոտ սպանությունն է: