Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության խորհուրդը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է Ուկրաինայի ներքին գործերին խառնվելու մեջ:

«Վրաստանի իշխանություններն, իրենց սովորույթի համաձայն, իրենց գործողություններով, ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակին կոպիտ միջամտությամբ եւս մեկ անգամ անհեթեթ վիճակում դրեցին մեր երկիրն ու հեղինակազրկեցին այն քաղաքակիրթ աշխարհի աչքերում»,- հայտարարել է Բուրջանաձեն՝ մեկնաբանելով 2 հազար վրացի դիտորդների ժամանումը Ուկրաինա: «Վրաստանի իշխանությունների՝ հազար „դիտորդներ“ ուղարկելու փաստը լարվածություն է ստեղծել ընտրական գործընթացում»,- նկատել է նա: Նախկին խոսնակի խոսքով, հանրապետության իշխանությունները, որոնք ոչինչ չեն արել ժողովրդավարության զարգացման համար, ցույց տվեցին,թե ինչպես են պատկերացնում ընտրությունները:

«Մենք վստահ ենք, որ ազատատենչ ուկրաինացի ժողովուրդը եղբայրական Ուկրաինայում առանց Սահակաշվիլիի միջամտության էլ կարող է ապահովել ժողովրդավարության հաղթանակը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ընտրությունների նախօրեին տեղական ԶԼՄ-ները հրապարակել են Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի եւ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցը՝ վրացի հատուկջոկատայիններին Կիեւ ուղարկելու մասին: Ընտրությունների օրը մոտ 400 քաղաքացիներ ուղարկվել էին Դոնեցկ: