Հունվարի 18-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Մալաթիա համայնքի գյուղմթերքների շուկայում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանության ավագ Գառնիկ Թ.-ն և ոստիկանության կրտսեր սերժանտ Վաչիկ Գ.-ն՝ նկատելով քաղաքացիների հետ անհիմն վիճաբանող և ոգելից խմիչքի ակնհայտ ազդեցության տակ գտնվող տղամարդուն, փորձել են կարգի հրավիրել նրան ու կանխել հակահասարակական գործողությունները, սակայն կարգազանցը ծալովի դանակով հարվածել և կրծքավանդակի ու ձեռքի մասում կտրող-ծակող վնասվածքներ է պատճառել ոստիկանության ծառայողներին:

1939 թ. ծնված Ալբերտ Հովսեփյանը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ոստիկանության ծառայողները տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից: