Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը (նստավայրը` Մոսկվա):
Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վենեսուելայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ընդայմանն առնչող հարցեր: Կարեւորվել է նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկկողմ համագործակցության ակտիվացումը: Սերժ Սարգսյանը ողջունել է չորս տարի առաջ Վենեսուելայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:



























