«Պաշտոնական վիճակագրություն անպտղության տարածվածության վերաբերյալ գոյություն չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- այսօր՝ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի առողջապահության նախարարության մոր եւ մանկան բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը՝ ավելացնելով, որ այս տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց շրջանում անպտղությունը կազմում է 5-6 տոկոս: Սա այն դեպքում, երբ տղամարդիկ են խոստովանել են, որ իրենք անպտուղ են, սակայն ամուսնական զույգի ուսումնասիրության դեպքում հայտնաբերել են 30-40 տոկոս անպտղություն:

«Այսինքն՝ այն կարծիքը, որ անպտղության պրոցեսում հիմնական մեղավորը կինն է, այսօր արդեն ժխտվել է, եւ ամուսնական զույգի անպտղության խնդրի դեպքում, պետք է ուսումնասիրվեն երկուսը միասին՝ համակողմանի հետազոտության մեթոդներով»- նշել է մասնագետը՝ խորհուրդ տալով տղամարդկանց՝ անպտուղ ամուսնության դեպքում նախաձեռնող լինել եւ դիմել բժշկի: Գայանե Ավագյանը նշել է նաեւ որ վերջին տաս տարվա ընթացքում կանանց շրջանում մոտ 32 տոկոս կազմող անպտղությունը նվազել է մինչեւ 16,4 տոկոս: