«ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթ-2010» մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» հանդիպել է մոլդովական «Դաչիայի» հետ: Հայկական թիմը որեւէ շարժառիթ չուներ, եթե չհաշվենք նորեկներին, որոնք ապացուցելու բան ունեին մարզչական շտաբին: Այդուհանդերձ, Հայաստանի չեմպիոնն իր դարպասն է ընդունել վեց գնդակ, ի պատասխան խփելով միայն մեկը:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» մարզչական շտաբն այս մրցաշարում մեկ նպատակ ուներ՝ գործնականում ստուգել նորեկներին, որոնք նոր էին դաշտ դուրս գալիս: Երեք խաղում «Փյունիկի» խաղացողները խփել են 3, ընդունել 11 գնդակ:
Մյուս խաղում ուզբեկական «Բունեդկորը» ոչ ոքի է խաղացել լիտվական «Էկրանասի» հետ: Այդ թիմերն էլ շարունակելու են իրենց մրցելույթները:




























