Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Այդ մասին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամից:

Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով: