Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն լրագրողների հետ հարցազրույցում ասել է, թե Թուրքիային առաջարկում է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ կիրառել Բեն Լադենի դեմ կիրառած ռազմավարությունը՝ TTP-ն (Tactics Technics Procedures):

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտնել է, թե ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հետ ցանկանում է կիսվել Բեն Լադենի դեմ կիրառված տակտիկայով։

Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ-ը Բեն Լադենին հայտնաբերեց, ինչո՞ւ չի օգնում Թուրքիային՝  ձերբակալել Մուրադ Քարայըլանին (PKK-ի առաջնորդներից), ԱՄՆ դեսպանը պատասխանել է, թե նոր ռազմավարության վերաբերյալ շատ տեղեկություն չի կարող հայտնել, որպեսզի թշնամին չիմանա իրենց հնարավորությունների մասին։

Դեսպանը չի պատասխանել լրագրողի «Թուրքիան այս առաջարկին ինչպիսի պատասխան է տվել» հարցին՝ շեշտելով, որ Թուրքիան ինքը պետք է որոշի, թե ինչ չափով կարող է բացահայտել համագործակցության մասին։