Հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել է գրեթե մեկ ամբողջ օր պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման համար: Այս մասին հաղորդել է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: «Առավոտվանից իրականացվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ: Դրանում որեւէ անսովոր բան չկա: Այդ կապակցությամբ բոլորն էլ ստացել են համապատասխան ծանուցում»,- ընդգծել է Տոնոյանը:
Նրա խոսքերով, պրոֆիլակտիկան իրականացվում է երեք ամիսը մեկ անգամ, եւ տեղական ժամանակով ժամը 17-ին բոլոր հայկական հեռուստաալիքների աշխատանքը կվերականգնվի նորմալ ռեժիմով:




























