Հոկտեմբերի 8-ի դրությամբ պետական բյուջեում նախատեսված արտասահմանյան գործողումների ողջ գումարը սպառվել է: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում; Բացի այդ՝ սպառվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը:

ՀՀ կառավարության հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում հայտնվել է որոշում, ըստ որի՝ արտասահմանյան գործողումներին լրացուցիչ պետք է հատկացվի 100 մլն դրամ, իսկ կառավարության պահուստային ֆոնդին՝ 12.1 մլրդ դրամ:

Նշենք, որ պաշտոնական գործողումներին պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 3.5 մլրդ դրամ, որի հիմնական մասն ուղղվում է արտասահմանյան գործողումներին:

Ինչ վերաբերում է կառավարության պահուստային ֆոնդին, ապա այն չպետք է գերազանցի բյուջետային ծախսերի 5%-ը: 2012 թ. համար դա կազմում է մոտ 52 մլրդ դրամ: Սակայն կառավարության որոշման նախագծից պարզ չէ՝ արդյո՞ք այդ լրացուցիչ հատկացումները չեն հանգեցնում օրենքի պահանջի խախտման: