ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին վիրահատել են օնկոլոգիական հիվանդության պատճառով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է երգչի մտերիմներից մեկը: «Իոսիֆ Դավիդովիչին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել: Ժողովրդի սիրելի արտիստը իրեն լավ է զգում»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոբզոնը տեղափոխվել է Կաշիրյան մայրուղու վրա գտնվող օնկոլոգիական կենտրոն: Նշենք, որ երգչի մոտ առողջության հետ կապված խնդիրներ առաջացել էին դեռ 2001 թվականին: 2004 թվականին Կոբզոնի մոտ օնկոլոգիական հիվանդություն էր հայտնաբերվել, որից հետո նրան առաջին անգամ վիրահատել էին: