Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրութունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի։ Այս մասին հունվարի 20-ին ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Մուրադ Մերջանը։
«Մինչեւ հայկական զորքերը դուրս չբերվեն ադրբեջանական գրավյալ տարածքներից, Երեւանի եւ Անկարայի միջեւ ստորագրված արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն քննարկվի»,- հայտարարել է Մերջանը։ Նրա խոսքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն Անկարայի համար վեր են ամեն ինչից։
«Թուրքիայի խորհրդարանը ներկայացնում է թուրք ժողովրդին,որը միշտ համերաշխ է եղել Ադրբեջանի ժողովրդի հետ»,- նշել է Մերջանը՝ նկատելով, որ հենց այս պատճառով այդ արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն վավերացվի առանց ղարաբաղյան հարցի վերջնական լուծման։




























