Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի օգնական Սամվել Աբրահամյանը երեկ տեղեկացրել է, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները պատաստակամություն են հայտնել քննարկելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած` ընտրական եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծըեւ գտնել ընդհանոր մոտեցումներ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների փաթեթը հոկտեմբերի 12-ին է ուղարկվել ԱԺ խմբակցություններին, եւ ըստ երեւույթին` իրենք դեռ ծանոթանում են նախագծին:
«Դրանից հետո բնական է`հարցադրումներ կլինեն, տեսակետներ կլինեն, նոր արդեն կոնկրետ գործնականում կքննարկենք: Բայց պատրաստակամություն կա համագործակցելու»,- նշել է Աբրահամյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:





























