Այսօր Հատուկ քննչական ծառայությունն ազատ է արձակել Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պատասխանատու, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանին: ՀՔԾ-ն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի հատկանիշներով (Ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելը) եւ 2008թ. մարտին նրա դեմ հետախուզում էր հայտարարվել: Գրիգորյանը նոր էր վերադարձել Երեւան եւ ձերբակալվել:



















