Հայկական ընտանիքներում, եթե հարսները սկեսուրների կողմից ենթարկվում են հոգեբանական եւ ֆիզիկական բռնության, ապա սկեսրայրների կողմից նաեւ սեռական ոտնձգության: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին «Կանանց  նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում» համաժողովին ասաց կենտրոնի իրավաբան Աստղիկ Կարապետյանը:

«Ունեցել ենք դեպք, երբ սկեսրայրի կողմից սեռական ոնձգության են հարսները ենթարկվել եւ բարեբախտաբար հերթը սեռական բռնության չի հասել:Հաճախ կանայք լռել են, անհամար են զգացել ասել ամուսնուն: Իսկ երբ ասել են շատ հաճախ ամուսնները չեն հավատցել ե ւ իրենց կանանց ենթարկել են ֆիզիկական բռնության»,- մանրամասնեց Աստղիկ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է  սկեսուրներին, ապա իրավաբանը նշեց, որ նրանք հարսներին հիմնականում հոգեբանական բռնության են ենթարկում: «Սկսում են աղջկա թերությունները բարձրաձայնել: Դու տգեղ ես, ցածրահասակ ես  եւ այլն եւ այլն: Կամ փորձում են ամուսնու տուն գալուց դիտմամբ մի վեճի առիթ սարքել տունը չի հավաքել, ճաշ չի եփել, սաղ ես եմ արել, ամուսինը ֆիզիկական բռնության ենթարկի կնոջը»,- ասաց Աստղիկ Կարապետյանը: