Վենեսուելական Մայկետիա օդանավակայանում՝ Կարակասի մոտ, երկուշաբթի՝ հունվարի 18-ին իրար են բախվել Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիայի եւ ռուսական ԻԼ-76 ինքնաթիռները:
Ինչպես վենեսուելական VTV հեռուստաալիքին հայտնել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, միջադեպը տեղի է ունեցել, երբ Գարիսան վերադառնում էր Հայիթիից: Օդանավակայանի ամառային թռիչքուղու վրա շարժման ժամանակ շարքից ամբողջությամբ դուրս է եկել էլեկտրամատակարարումը, եւ օդանավը իներցիայով շարունակել է ուղին ռուսական ինքնաթիռի ուղղությամբ:
Ռուսական ինքնաթիռը եւս մեկ օդանավի ուղեկցությամբ պետք է տուժած հայիթցիներին օգնություն ուղարկեր:
Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, ինքնաթիռներն աննշան վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Վեստին»:




























