«Հայ ազգային կոնգրեսը գաղափարական մեկ հենք չունի, նրա ներսում բազմաթիվ կարծիքներ եւ տեսակետներ կան, եւ դա բնական է»,- կարծում է Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Նրա կարծիքով , նորմալ է, որ հավաքական այդ ուժի մեջ ներգրավված են «ծայրահեղ հեղափոխական տեսակետներ ունեցողներից մինչեւ ծայրահեղ լիբերալ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»:
NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է, առհասարակ, գնահատում ՀԱԿ-ի՝ վերջին շրջանի գործունեությունը, Ալ. Արզումանյանը խուսափողական պատասխան տվեց. «Դա մի ամբողջ դիսերտացիայի թեմա է»:




























