Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, սպորտի 25-ամյա վարպետ Դավիթ Ֆահրադյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պտտաձողի վրա դեպի ետ պտույտներ կատարելու իր վարպետության համար: Ֆահրադյանն այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում 354 պտույտ է կատարել: Ռեկորդների գրքում հայտնվելու համար Ֆահրադյանին բավարար կլիներ 350 պտույտը, բայց նա կատարեց 354-ը:

Ի դեպ, անցյալ տարի Ֆահրադյանը կատարել է 307 պտույտ. Նա նաւ հայկական «Դյուցազնագրքի» մեջ է:

Գինեսի գրքի գրասենյակը միայն վերջերս է թույլատրել հայ դասախոսին՝ փորձել կրկնելու իր ռեկորդը, եւ Ֆահրադյանն անմիջապես համաձայնվել է: