Հայաստանում հավատարմագրված դիվանագետների «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանը՝ Երեւանի քաղաքապետարանի կրթության եւ գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդականի տիկին Գուլժազիրա Խաիռովայի եւ «Թամար տատիկ» ձեռնարկության գործադիր տնօրեն Վերա Գրիգորյանի աջակցությամբ, հունվարի 21-ին կազմակերպել էր հերթական միջոցառումը՝ այցելություն մայրաքաղաքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների № 2, № 6 եւ № 8 դպրոցներ:
Հայաստանի ԱԳն մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը մասնակցել են մանուկների կազմակերպած հուզիչ հանդեսներին, հանդիպել մանկավարժների հետ, դպրոցների կարիքների վերաբերյալ զրուցել տնօրեններ Համլետ Ղազարյանի, Սլավիկ Գրիգորյանի եւ Վարդուհի Խեբոյանի հետ: Դպրոցականներին բաժանվել են ամանորյա նվերներ, գրքեր, մարզահագուստ եւ քաղցրավենիք:




























