Իր միջուկային ծրագրի խաղաղ նպատակները հաստատելուց Իրանի հրաժարումը միջազգային հանրության կողմից նոր պատժամիջոցների հնարավորություն է տալիս։ Այս մասին հունվարի 21-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղարի խոսքով, մինչ օրս Իրանը չի արձագանքել իր միջուկային ծրագրի անվտանգության հանդեպ միջազգային հանրության մտահոգությանը։ Ինչպես նշել է Քլինթոնը, «վեցնյակը» խնդրի լուծման նպատակով կշարունակի ջանքեր գործադրել։
«Մենք չենք պատրաստվում նահանջել, եւ Իրանը չի կարող ուժասպառ անել մեզ»,- ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։




























