Ադրբեջանը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օգոստոսյան պատերազմի ժամանակ ռազմական հարձակում էր ծրագրել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ: Այդ մասին հուլիսի 21-ին կայացած ասուլիսի ըթնացքում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը: «Իրական հարձակումը ծրագրվել է Ղարաբաղի վրա, սակայն, հարձակվելով Հայաստանի վրա եւ ստիպելով բոլոր զորքերը մոբիլիզացնել չորս ուղղություններով, Ադրբեջանը կթուլացներ Ղարաբաղի դիրքերը, եւ, այդպիսով կիրականացներ իր ծրագիրը»,- ասել է Սարգսյանը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա: Նրա խոսքերով, Ադրբեջանը ցանկացել է օգտվել հարմար առիթից, երբ Վրաստանը պատերազմ սկսեց Հարավային Օսիայի դեմ, եւ «եթե Սահակաշվիլիի արկածախնդրությունը հաջողվեր, Ադրբեջանը կկարողանար արդարացնել իր գործողությունները՝ Հայաստանին ներկայացնելով որպես իր տարածքները զավթողի ու օկուպանտի»:

«Արդարացումներն արդեն պատրաստ էին, քանի որ, օգտագործելով Հայստանի ԱԳՆ-ի պասիվ գործունեությունը, կարողացան մի քանի հակահայկական բանաձեւեր անցկացնել, ըստ որոնց Հայաստանը ադրբեջանական տարածքներ օկուպացրած ագրեսոր է»,- ընդգծել է Դեմկուսի առաջնորդը:

Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլը սկսվեց 1991թ., երբ ԼՂ բնակչության ինքնավարության պահանջին ի պատասխան, ադրբեջանական իշխանությունները անձնագրային ռեժիմի անվան տակ փորձեցին հարցը լուծել խորհրդային անվտանգության ուժերի միջոցով էթնիկ զտումներ անցկացնել եւ լայնամասշտաբռազմական գործողություններ սկսեցին, որոնքքհանգեցրին բազմահազար զոհերի եւ նյութական զգալի կորստի: 199թ. հրադադար հայտարարվեց: Ներկա պահին բանակցություննեերն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա: