Ռուսաստանցի ճանաչված երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը հունվարի 22-ի առավոտյան տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ՝ դանակի վնասվածքով:
Ինչպես հաղորդում է Life News-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի աշխատակիցներին, երգչի մոտ ձախ թիակի խորը վերք է, դանակը հասել է ոսկորին: Առաջին օգնություն ստանալուց հետո Ռոզենբաումին տեղավորել են պալատում, որ որոշ ժամանակ մնա բժիշկների հսկողության տակ:
Ինչպես ավելի ուշ հայտնել է երգիչը, ինքը վնասվածքը ստացել է պատահաբար, երբ զվարճանում էր վերջերս գնված դանակով եւ պատահաբար վիրավորվել է: Ներկայումս երգիչը գտնվում է տանը, բժիշկներն արդեն նրան դուրս են գրել:
Utro.ru-ի տվյալներով, Մոսկվայի ոստիկանությունը, ճշտելով տեղեկությունները, հանգել է այն կարծիքին, որ քրեական որեւէ բան գործում չկա: Իրավապահները հաստատել են, որ երգիչն ինքն է վնասվածք ստացել եւ դիմել բժիշկներին:




























