Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր ժողովի եւ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ANCA) նախկին անդամ Պոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում, հաղորդում է ԱՄՆ հայկական համայնքի «Asbarez» թերթը: «Պ.Կրեկորյանի ընտրությունը պատմական փաստ է ԱՄՆ հայ համայնքի կյանքում, քանի որ առաջին անգամ է, որ հայը դառնում է Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ: Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Պոլ Կրեկորյանին՝ ընտրվելու կապակցությամբ»,- ասել է ANCA-ի անդամ Լերնա Շիրինյանը: «Նա հայ համայնքի իսկական ներկայացուցիչն էր օրենսդիր մարմնում եւ սպասում ենք նրա հետ հետագա համագործակցության»,- ասել է նա: