Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի բացառում, որ հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ընթացքում որեւէ լուրջ փաստաթուղթ կարող է ստորագրվել։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշելով, որ բանակցային գործընթացում այս անգամ էլ, հնարավոր է, ականատես լինենք փաստաթղթի ստորագրման, նա, սակայն, կարծիք հայտնեց, որ հակամարտության լուծման հարցում էական տեղաշարժ չի ակնկալում: «Հակամարտող կողմերի տեսակետները շատ տարբեր են»,- հստակեցրեց Ե. Բոզոյանը։
Քաղաքագետը նաեւ ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա եւ թուրքական կողմի հորդորը, որպեսզի վերջինս ակտիվորեն մասնակցի ԼՂ հարցի կարգավորմանը, հնարավորություն են տվել Ռուսաստանին՝ ցույց տալ միջազգային հանրությանը, թե ինքը փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ այդ գործում։




























