Ադրբեջանում քաղաքական ուժերը շարունակում են դժգոհել մադրիդյան սկզբունքներից, դրանք համարելով հայանպաստ:
«Հանուն ժողովրդավարության» դաշինքի մեջ մտնող ադրբեջանական քաղաքական կուսակցություններն իրենց հերթական ֆորումի ժամանակ հայտարարություն են ընդունել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումների առնչությամբ:
Ինչպես հայտնում է «Դեյ.ազ»-ը, հայտարարության հեղինակները նշել են, որ իրենք դեմ եմ ԼՂ հիմնախնդիրը մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելուն, քանի որ դրանք, առավելապես համապատասխանում են Հայաստանի շահերին:
Ի դեպ,համաժողովում որոշում է ընդունվել նաեւ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին, որում ընդգրկվել են մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում` բոլորիս քաջ հայտնի Ակիֆ Նաղին`այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավարը:
«Հանուն ժողովրդավարության» դաշինքը միավորում է ադրբեջանական մի շարք քաղաքական ուժեր, որոնց թվում են «Դասական ժողովրդական ճակատ», «Ազադլիգ» («Ազատություն»), «Մեծ Ադրբեջան», Ադրբեջանի ժողովրդական ու Ադրբեջանի ազգային-ժողովրդավարական կուսակցությունները:



















