«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ անակնկալի է եկել այն խոսակցություններից, թե ինքը վատ հարաբերություններ ունի «կապտանռնագույնների» մարզիչ Պեպե Գվարդեոլայի հետ։

«Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է նման բաներ խոսել։ Գվարդեոլան հիանալի մարդ է, աշխարհի լավագույն մարզիչը, եւ մենք էլ հրաշալի հարաբերությունների մեջ ենք»,- հայտարարել է Լապորտան։

Հիշեցնենք, որ ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել վերջինիս պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Գվարդեոլան «Բարսային» կմարզի նաեւ հաջորդ խաղաշրջանում։