Ֆիրդուսի շուկայի մի քանի տսնյակ աշխատակիցներ այսօր ցանկացել են բողոքի ակցիա անցկացնել, սակայն ոստիկանները խոչընդոտել են նրանց, թույլ չտալով քայլել անգամ մայթով: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ լեզվակռիվ է սկսվել, որի արդյունքում ոստիկանները բռնություն են կիրառել, հրել են մի քանի կանանց եւ արգելել ցուցարարների երթը:
Սակայն որոշ ժամանակ անց, ոստիկաններն, այնդուհանդերձ, թույլ են տվել 5 ցուցարարների անցնել իրենց իսկ ստեղծած պատի միջով եւ նամակ հանձնել կառավարությանը:
Հիշեցնենք, որ երեկվանից Ֆիրդուսի շուկայի մոտ 600 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել եւ հրաժարվում են հաշվիչ դրամարկղային մեքենաներ տեղադրել, այնինչ օրենքը պարտադրում է, որ մինչեւ 2010-ի հունվարի 1-ը բոլոր տոնավաճառներում պետք է հաշվիչ դրամարկղներ տեղադրվեն: Ցուցարարները ՀԴՄ չտեղադրելու իրենց քայլը բացատրում են նրանով, որ իմաստ չունի ավելորդ գումար ծախսել, քանի որ միեւնույն է` շուտով փակվելու է այդ տոնավաճառը:




























