Հայաստանում 2009 թ. ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կազմվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 675 576 արձանագրություն:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ արձանագրություններից 3229-ը կազմվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, 44 691-ը ամրագոտի չկապելու, 6876-ը՝ հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։
Ճանապարհային ոստիկանությունը տուգանային հրապարակ է բերման ենթարկել 15 197 տրանսպորտային միջոց, որից 6220-ը՝ Երեւան քաղաքում։




























