Մեծ Բրիտանիայի իշխանությունները անցած տարվա հուլիսից առաջին անգամ ահաբեկչության մակարդակն այդ երկրում"լրջության" աստիճանի են բարձրացրել։
Ինչպես հայտնում է BBC-ն, նման որոշում կայացրել է ահաբեկչական գործողությունների վերլուծմամբ զբաղվող միացյալ կենտրոնը։
Ինչպես հավատացնում է ՆԳՆ ղեկավար Ալան Ջոնսոնը, նմանօրինակ միջոցառումները կապված չեն վերջերս Դեթրոյթում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ահաբեկիչը փորձել էր պայթեցնել Ամստերդամից ժամանող ինքնաթիռը։ Միեւնույն ժամանակ նա կոչ է արել քաղաքացիներին ուշադիր լինել եւ օգնել ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներին։ Ինչպես նշել է Ջոնսոնը, այս պահին որեւէ կոնկրետ դեպքի մասին խոսք չկա։
Ահաբեկչությունների վտանգավորության աստիճանը որոշող նշաձողում գոյություն ունեն հինգ աստիճաններ՝ «փոքրից» մինչեւ «կրիտիկական»։ Բարջրագույնից առաջ էլ հենց գտնվում է «լուրջ» աստիճանը, ինչը նշանակում է, որ Միացյալ Թագավորությունում ահաբեկչության հավանականության մակարդակը «շատ բարձր է»։




























