Օխոտի ծովում աղետի ենթարկվող «Սմոլնինսկի» սառցանավի տախտակամածից տարհանվել են 11 հոգի:

Ներկայումս «Ավիաշելֆ» սախալինյան ընկերության «Մի-8» ուղղաթիռը մարդկանց տեղափոխում է Սախալինի հյուսիսային Նոգլիկի քաղաք:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փրկարար աշխատանքներն ակտիվացնելու համար Խաբարովսկից Սախալին է ուղեւորվել եւս մեկ ուղղաթիռ:

Ծովային փրկարարական կենտրոնի տվյալներով, վթարվող նավի վրա, որ 2-2,5 հանգույց արագությամբ գնում է սառույցների կողմը, գտնվում են անձնակազմի եւս 20 անդամներ:

Նավը գտնվում է Սախալինի հյուսիս-արեւելյան ափից 220 կմ-ի վրա: Փոթորկի եւ ցածր ջերմաստիճանի պայմաններում նավը սառել է եւ թեքվել մինչեւ 30 աստիճան: