Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական գործընկերն է, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մայք Համմերը:

Թուրքական The Journal of Turkish Weekly պարբերականի փոխանցմամբ, Համմերը հայտարարել է, թե «Թուրքիայի հետ գործընկերության կարեւորությունը ոչ միայն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այլեւ, որ նա մեծ կապեր ունի իսլամական աշխարհի հետ»:

«Մենք թուրքական կառավարության հետ փորձում ենք խորացնել մեր համագործակցությունը, որ համատեղ աշխատենք որոշ հարցերի շուրջ: Սակայն, չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին, ԱՄՆ-ը եւ Թուրքիան հրաշալի հարաբերություններ ունեն»:

Կարեւորագույն հարցերից մեկը, ըստ Համմերի, « հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է եւ այդ համատեքստում ձեռնարկված ջանքերը: Միացյալ Նահանգները ուզում է աջակցել այդ գործընթացին»։