Կիրակի օրը` հունվարի 24-ի գիշերը Մոսկվայում 71 տարեկան հասակում մահացել է մանկական կինոյի դասական կինոռեժիսոր Լեոնիդ Նեչաեւը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով կինոռեժիսորի դստերը, Նեչաեւը մահացել է ինսուլտից: Մոտ օրերս հայտնի կդառնան նրա հոգեհանգստի ու հուղարկավորման օրերը, ասել է Նաստասյան:
Իր կինեմատոգրաֆիստական կարեիերայի ընթացքում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նեչաեւը նկարահանել է 1,5 տասնյակ հայտնի ֆիլմերում, որոնց շարքում են «Բուրատինոյի արկածները», «Կարմիր գլխարկի մասին», «Հեքիաթ աստղային տղայի մասին», «Կարմրահեր ազնիվ սիրահարվածը» «Պիտեր պեն», «Քաղցր հեքիաթ», «Մատնաչափիկ» ֆիլմերը: Մինսկում, կինոյի թանգարանում կա նրա արվեստին նվիրված առանձին սրահ:




























