Հայաստանում նշել են Հետախուզական զորքերի ստեղծման 20-ամյակը (ֆոտոռեպորտաժ): Հանդիսավոր արարողությունները տեղի են ունեցել Երեւանի N-րդ զորամասում: Հետախույզներին շնորհավորելու էին եկել պաշտպանության նախարար Սերյար Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք դեսպանատների ռազմական կցորդներ, բազմաթիվ հյուրեր:
Շուրջ երկու ժամ տեւած ցուցադրական ելույթներից հետո ներկաներին իրենց ունակությունները ցուցադրեցին պատվո պահակախմբի դասակը: Հանդես եկան Հայաստանի զինվորական թաեքվոնդոյի ֆեդերացիայի եւ «Փոքր Մհեր» կադետային ուսումնարանի սաները: Ներկաները դիտեցին նաեւ դեսանտի իջեցումն ուղղաթիռից, հարձակումը հենակետի վրա, սակրավորների «կույր պարը»՝ բահերով, դիմացկունության վարչություններ:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պատկան մարմիններին մեդալներով, շքանշաններով պարգեւատրելու արարողությունը:
«Հայաստանի Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման հիմքում ընկած է հայ զինվորների բազմադարյա փորձը: Այն օր-օրի կատարելագործվում է, դասեր են առնում եւ վերցվում է լավագույնը: Իրապես կարելի է պնդել, որ զորքերի այս ստորաբաժանումը տարբերվում է մարտական եւ ֆիզիկական պատրաստականությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, հայրենասիրական ոգով, դժվար պայմաններում արագ որոշումներ կայացնելու կարողությամբ: Մենք հպարտանում ենք մեր հետախույզներով»,-լրագրողների հետ զրույցում նշել է Սեյրան Օհանյանը:




























