Յոթ հոգի զոհվել, եւս երկուսը ծանր վիճակում հոսպիտալացվել են հունվարի 25-ին Արեւելյան Վրաստանի Գարդաբանի բնակավայրի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում:
Պարեկային ոստիկանության տվյալներով, «Mercedes» եւ «BMW» մեքենաների բախումն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայր ժամանած բժիշկները միանգամից յոթ դիակ են հայտնաբերել:
Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, մեքենաներից մեկում նստած են եղել Գարդաբանիի բնակիչներ՝ ադրբեջանցիներ, իսկ մյուսը՝ մեկնում էր Թբիլիսի:
GHN-ի փոխանցմամբ, մեքենաներից մեկի վարորդը հարբած է եղել, ինչն էլ միջադեպի պատճառ է դարձել:




























